Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանին ծանր մրցակցություն է սպասվում նոր մրցաշարում

Հայտնի է դարձել Clutch Chess Champions Showdown առցանց շախմատի մրցաշարի կանոնակարգը, որին մասնակցելու է նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը:

Նախ մասնակից 8 շախմատիստները կբաժանվեն զույգերի: Նրանք երկու օրվա ընթացքում կանցկացնեն 12-ական պարտիա: 5-6-րդ տուրերում հաղթանակի համար կշնորհվի 2, իսկ նախավերջին և վերջին տուրերում՝ 3 միավոր:

Նույն մրցակարգով կանցկացվեն նաև կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցամարտերը: Յուրաքանչյուր պարտիայի համար տրվում է 10 րոպե + 5 վայրկյան ժամանակ:

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար դոլար, 2-րդ տեղը՝ 35 հազար, կիսաեզրափակիչում պարտվողները՝ 25 հազարական, իսկ քառորդ եզրափակիչում պարտվողները՝ 15 հազարական: Ի դեպ, շախմատիստները լրացուցիչ կպարգևատրվեն նաև յուրաքանչյուր պարտիայում հաղթանակ տանելու համար:

Նշենք, որ մրցաշարը մեկնարկելու է հունիսի 6-ին: Առաջին չորս օրը կկայանան քառորդ եզրափակիչ հանդիպումները: Հունիսի 10-ին մասնակիցները կհանգստանան, իսկ 11-14-ը տեղի կունենան կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցամարտերը: