Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Պաշտոնական

«Քննարկել ենք բանկերի մասնաճյուղերի առջև քաղաքացիների կուտակումները»․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ հեռախոսզրույց եմ ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ, ում հետ քննարկել եմ Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերի առջև քաղաքացիների կուտակումները և հերթերը կարգավորելու հարցը։

Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն, գործառնական ժամը երկարացվի, հաճախորդներն օգտագործեն ինտերնետ բանկինգը՝ բանկերում և դրանց դիմաց քաղաքացիների հերթերը կարգավորելու համար։

Հուսով եմ՝ բանկերի առջև կուտակումների խնդիրը կկարգավորվի արագ»։