Հայաստանում բժշկական գաղտնիքը կարող են գողանալ՝ տեղեկատվական անվտանգության խնդիրների պատճառով. Դավիթ Սանդուխչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում տեղեկատվական անվտանգությունը բացի բանկերից որեւէ համակարգում լիարժեք պաշտպանված չէ,- ասում է փաստաբան Դավիթ Սանդուխչյանը։
Ըստ նրա՝ այս խնդիրը կա առողջապահական համակարգում եւ չպետք է զարմանալ, երբ բժշկական գաղտնիքի եւ անձնական տվյալների արտահոսք է լինում։
Դավիթ Սանդուխչյանը, որը որպես փորձագետ աշխատում է «Թվային օրակարգ» նախաձեռնության հետ, ասում է Արտակարգ դրության օրերին առավել քան երբեւէ մեծացավ մեր անձնական տվյալների պաշտպանության խնդիրը։
Նա չի կարող հստակ ասել, թե որքանով է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնում վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը։
Բայց նա վտանգներ է տեսնում, քանի թափանցիկության պակաս կա եւ նաեւ հսկողություն է անհրաժեշտ, որպեսզի համակավարակից հետո այդ տվյալները ոչնչացվեն, ինչպես խոստացել է կառավարությունը։
Կանադայում, որտեղ այս պահին գտնվում է պարոն Սանդսուխչյանը, այս համակարգը չի գործարկվել, քանի որ համարվել է՝ այն խախտում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությունը։
Աշխարհում եւ Հայաստանում առկա տեղեկատվական անվտանգության խնդիրների, Ֆեյսբուքի, անձնական տվյալների պաշտպանության մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Ի դեպ, պարոն Դավիթ Սանդուխչյանի հետ մենք զրուցել ենք առավոտյան։ Երբ նա ներկայացնում էր՝ ինչ վտանգներ կան առողջապահական համակարգում՝ անձնական տվյալների պաշտպանության մասով, դեռեւս համացանցում չէր տարածվել կորանավիրուսից մահացածների անունների ցուցակը։