Բացել լրահոսը Փակել լրահոսը
mnatsakanyan-mayilian_0
A A
Պաշտոնական

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նամակում, մասնավորապես, ասված է՝

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը մեծապես կնպաստեն Արցախի Հանրապետության հետագա զարգացմանը և միջազգային վարկի բարձրացմանը: Լիահույս եմ, որ Ձեզ հետ շարունակական երկխոսության միջոցով մեզ կհաջողվի ավելի լսելի դարձնել Արցախի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, մեծացնել կարգավորման գործընթացում Արցախի իշխանությունների ներգրավվածությունը և դրանով իսկ բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արդյունավետությունը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ու կայունության: Ձեր պաշտոնավարման այս նոր փուլում մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ միջազգային ասպարեզում Արցախը ներկայացնելու կարևոր առաքելության մեջ»:

ԱՀ ԱԳՆ