Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ նախագիծը (տեսանյութ)

Հանրաքվեն չեղարկելու ինստիտուտ ներդնելու նախագիծը, չնայած ընդդիմադիրների կարծիքներին, ԱԺ-ում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: 

Նաև երկու բովանդակային փոփոխություն է կատարվել, որոնք վերաբերում են ԿԸՀ-ի գործունեությանը:

Նախագծի հեղինակը դրա անհրաժեշտությունը պայմանավորել էր օրենսդրական բացով:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպես նաև կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանում է:

Առաջին ընթերցման ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը նախագիծը որակեց հակասահմանադրական, ԲՀԿ-ն քվեարակեց դեմ, ԼՀԿ-ն ընդհանրապես չքվեարկեց:

Նշենք, որ օրենքի նախագծի ընդունումից հետո ԱԺ-ն կարող  է չեղարկել ապրիլի 5-ին նշանակված, սակայն արտակարգ դրության պատճառով չեղարկված հանրաքվեն: 

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ իշխող ուժը ՍԴ-ի հարցը ցանկանում է լուծել Ազգային ժողովում: