Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառերի 70 տոկոսը ցրտահարվել է (տեսանյութ)

Մարզեր

Այս տարվա բերքից հացիկցիները այլեւս սպասելիքներ չունեն:

Արմավիրի Հացիկ գյուղի բնակիչների խոսքով` 70 տոկոսով ծառերն արդեն ցրտահարվել են: Ընդ որում` ակնկալիքները հօդս են ցնդել մարտի 18-ին, երբ տեղի է ունեցել ջերմաստիճանի կտրուկ անկում:


Ցրտահարության մասի պաշտոնական տվյալներ առայժմ չկան, մինչև որ համապատասխան հանձնաժողովների կողմից կուսումնասիրիվեն վնասի չափերը, իսկ գյուղացիների միակ հույսը ՀՀ կառավարության աջակցությունն է:

Ասում են` գոնե ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրվեն, ոռոգման ջրի վարձերն իջեցվեն:

«Ոռոգման ջրի թանկացումը, ազոտական պարարտանյութի ձեռքբերումը և բնական աղետների հասցրած վնասները գյուղացուն հուսահատության մեջ են գցել»,- ասաց գյուղի բնակիչ Հրեղեն Խաչատրյանը: