Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bufon
A A
Սպորտ

42-ամյա Ջանլուիջի Բուֆոնը չի պատրաստվում ավարտել կարիերան

Թուրինի «Յուվենթուսի» 42-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կշարունակի ելույթները նաև եկող մրցաշրջանում: Այդ մասին հայտնում է La Stampa թերթը:

Արդեն վետերան ֆուտբոլիստը պատրաստվում է մեկ տարով ևս երկարաձգել ակումբի հետ կնքած պայմանագիրը: Ընթացիկ մրցաշրջանում նա «Յուվենթուսի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 11 հանդիպում, որոնցում բաց է թողել 9 գնդակ: