Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+korona
A A
Սպորտ

Կորոնավիրուսից պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է մահացել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում արձանագրվել է առաջին մահը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ինչպես հայտնում է TYC Sports-ը, Բոլիվիայի ֆուտբոլի 2-րդ խմբի «Ունիվերսիտետ Բենի» թիմի խաղացող Դեյբերտ Ռոման Գուսմանը մահացել է համավարակի հետևանքով: Այդ փաստը հաստատել է նաև Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը թվիթերյան էջում ցավակցել է խաղացողի հարազատներին:

25-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում էր տեղափոխվել «Նասիոնալ դե Պոտոսի» թիմ, որը հանդես է գալիս Բոլիվիայի բարձրագույն խմբում: