Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Խորհրդարանն ընդունեց մի շարք օրինագծեր. հնարավոր է՝ այսօր ևս մեկ նիստ անցկացվի․ Ուղիղ (տեսանյութ)

Ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյայի աշխատանքները: Նիստն այս անգամ սկսվեց ծափերով և  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին ուղղված շնորհավորանքով՝ ծննդյան օրվա առթիվ:

Այնուհետև պատգամավորներն անցան նախորդ օրը քննարկված նախգծերի քվեարկությանը:

 Առաջին ընթերցմամբ «92 կողմ» ձայնով ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից նախագծի փաթեթն ու նույնաբովանդակ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի հեղինակած այս նախագծով նախատեսվում է կանոնակարգել միջպետական ուղևորափոխադրումների ոլորտը:

Երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Կառավարություն կողմից առաջարկած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը։ 

Օրենքի փոփոխությունը ենթադրում է, որ  անմրցունակ և խոցելի խմբերի ցանկում կընդգրկվեն ևս երեք խմբեր, որոնց կառավարությունը կկարողանա ավելի հասցեական ծրագրեր տրամադրել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծը ևս ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Այս նախագծով  առաջարկվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հնարավորություն տալ տարվա մեջ 4 անգամ մասնակցել իրենց ազգային, մշակութային պատմական օրերի միջոցառումներին և այդ 4 օրը որպես չվճարվող ձևակերպել, բացի այդ աշխատողը պետք է գրավոր հիմնավորի, թե ինչ ազգային տոն է իրենց մոտ:
Քվեարկությունների ավարտին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց՝ հնարավոր է, որ ԱԺ-ն այսօր ևս մեկ նիստ անցկացնի, որովհետև օրակարգը մեծ է և պետք է սպառել:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավար դատախազ Արթուր Դավթյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց նաև ՀՀ գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաղորդումը: