Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» սեփական դաշտում հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-9-րդ տեղերի մրցաշարի շրջանակում այսօր կայացավ 19-րդ տուրի միակ հանդիպումը:

Աղյուսակի 8-րդ տեղում ընթացող «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց 9-րդ հորիզոնականում գտնվող «Գանձասար-Կապանին» և հաղթեց նվազագույն 1:0 հաշվով: Միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Հակոբ Հակոբյանը:

«Ուրարտուն» այս հաղթանակից հետո վաստակեց 26 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Փյունիկին»: Կապանյան ակումբը 18 միավորով մնաց իր դիրքում:

Հաջորդ՝ 20-րդ տուրը, այս խմբի թիմերը բաց կթողնեն, իսկ 21-ում «Փյունիկը» կհանդիպի «Ուրարտուի» հետ: