Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+brazilia
A A
Սպորտ

Բրազիլական «Վասկո դա Գամայի» 16 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլական «Վասկո դա Գամա» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ թիմի 16 ֆուտբոլիստները կորոնավիրուսով են վարակվել:

Ինչպես նշում է տեղի լրատվամիջոցները, մարզումները վերսկսելուց առաջ ակումբի 43 ֆուտբոլիստ թեստ է հանձնել: 16 խաղացողի մոտ դրական է եղել թեստը: Նրանք ինքնամեկսուսացվել են: Մինչ այդ թիմի երեք ֆուտբոլիստներ արդեն բուժվել էին կորոնավիրուսից:

Հավելենք, որ Բրազիլիայի իշխանությունը Ռիո դե Ժանեյրո նահանգի ակումբներին այսօրվանից թույլ է տվել անցկացնելու անհատական մարզումներ: Երկրի առաջնությանը դեռ չի սկսվել, իսկ նահանգային առաջնությունները հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով:

Հարկ է նշել, որ Հարավամերիկյան այդ երկրում վերջին օրերին կտրուկ ավելացել են կորոնավիրուսով հիվանդների թիվը: Այն արդեն հասել է կես միլիոնի: Մահացել է 29101 մարդ: