Բացել լրահոսը Փակել լրահոսը
101656854_3667572299936483_242060044655394816_n
A A
Պաշտոնական

5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթն ընտանիքի 6-րդ երեխան է

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին ծնվել է 445 երեխա։ 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին' հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդները գրանցվել են «Էրեբունի» ԲԿ-ում։ Ծննդատունը ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ կա 10 երկվորյակ։