Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից

Երևանի «Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ՝ Սերգեյ Շևչուկը, Մաքսիմ Ժեստոկովը և Արտակ Եդիգարյանը, հեռացել են թիմից: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, նրանց պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:

Կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը «Փյունիկում» էր 2019թ մարտից: Ուկրաինացի ֆուտբոլիստն անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը «Փյունիկ» էր վերադարձել 2019թ հուլիսին: Այդ ժամանակում անցկացրած 21 խաղում նա դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» հանդես էր գալիս 2018թ հուլիսից: Նա թիմի կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ ավելի շուտ Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմից հեռացել էր նաև 24-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» չի կարողացել մտնել Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆ, ինչպես նաև դուրս է մնացել գավաթի խաղարկությունից, ուստի լիովին զրկվել է եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից: