Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի 265 հազար հիմնադրամ ունեցող մրցաշարում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի հունիսի 6-14-ը կայանալիք շախմատի առցանց նոր մրցաշարին՝ 2020 CLUTCH CHESS INTERNATIONAL-ին: Այդ մասին հայտնում է rappler.com-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, մրցաշարն անցկացնում է St Louis Chess Club շախմատային ակումբը, որին կմասնակցեն ութ շախմատիստ: Ուսումնասիրելով մասնակիցների ցանկը կարելի է ասել, որ իրար հետ մրցելու են ԱՄՆ-ի և Եվրոպայի շախմատիստները:

Նախնական տվյալներով մրցումներին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը, ամերիկացի գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան, Վեսլի Սոն, Լեյնիեր Դոմինգեսն ու Հիկարու Նակամուրան: 

Մրցաշարի մրցակարգն առայժմ հայտնի չէ, սակայն մրցանակային հիմնադրամը կազմում է 265 հազար դոլար: