Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Պաշտոնական

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում․ խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսային դրական թեստի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է»։