Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միջազգային կառույցները չպետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի հայտարարությունը. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

«Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ էր հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, որտեղ նա խոստովանել է, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից»,-այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին, համոզմունք հայտնեց իշխող խմբակցության ղեկավարը:

«Մենք մեր ապրելու իրավունքի առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերությունից»:

Մակունցը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այս հայտարարությունների վրա.

«Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը»:

Մակունցը պնդեց, որ միջազգային կառույցները Ադրբեջանի հայտարարությունները չպետք է անպատասխան թողնեն, հատկապես՝ համավարակի օրերին: