Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը թուղթ տվեց, ստիպված վերցրել եմ. հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու․ Տ․ Ուրիխանյան (տեսանյութ)

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ազգային ժողովում նախագծերից մեկի քվեարկության ընթացքում վարման կարգով ձայն խնդրեց, բայց մտահոգություն հայտնեց ոչ թե նախագծի, այլ իրենց առողջության վերաբերյալ:

Պատգամավորի համար մտահոգվելու առիթ էր դարձել վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը:

«Վարչապետը ընդամենը օրեր, գուցե՝ շաբաթներ առաջ վարակակիր է եղել, շատերը շփվել են իր հետ, օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը սուրճ էր խմում, «Իմ քայլը»-ականները կոնտակտի մեջ եղած կլինեն,  այսինքն՝ մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են»:

Ուրիխանյանը հարց բարձրացրեց, թե ինչ է լինելու Ազգային ժողովի հետ:

ԱԺ նախագահը խոստացավ հարցին անդրադառնալ միայն քվերակություններից հետո: