Բացել լրահոսը Փակել լրահոսը
Prizyv
A A
Քաղաքականություն

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ժողովրդիծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը կոչ է արել ստորագրել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ խնդրագիրըAnalitikaUA.net-ի փոխանցմամբ, այս մասին Դմիտրուկը գրել է Ֆեյսբուքյան իր էջում:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր երկիրը դրանց թվում չէ», — գրել է Դմիտրուկը:

Պատգամավորը նաև ընգծել է խնդրագրի կարևորությունը Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքի համար:

«Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար, ես մշտապես շփվում եմ հայ ժողովրդի ներկայացուցիչների և հետ հրաշալի հասկանում եմ, թե որքան կարևոր է Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Չի կարելի անտարբերության մատնել և փակել աչքերը մեր եղբայր ժողովուրդների պատմության նման արյունալի էջերի վրա», — նշել է պատգամավորը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: