Բացել լրահոսը Փակել լրահոսը

Ոստիկանությունը որոշել է արգելափակել ճանապարհը

A A

Թեև ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել և կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։

Բացի այդ, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորություն։

Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները։

Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։

Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով։