Բացել լրահոսը Փակել լրահոսը
image (1)
A A
Պաշտոնական

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Սամվել Բաբայանին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ։  

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի և Ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի հետ։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նշանակումների կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականության օրակարգին, անվտանգության ոլորտում համագործակցության ապահովմանը, ինստիտուտների ներդաշնակեցմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 
Մամուլի քարտուղար
ՀՀ վարչապետի աշխատակազմ