Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa (1)
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի առցանց առաջնությունում

Chess.com շախմատային հարթակով մեկնարկել է արագ շախմատի Եվրոպայի առցանց առաջնության գլխավոր՝ E խմբի մրցաշարը, որին մասնակցում են 2300-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները:

Մրցումների առաջին օրը Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունք են գրանցել մեր հավաքականի ներկայիս և նախկին անդամներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը: Նրանք 8 հնարավորից վաստակել են 6,5-ական միավոր և այժմ զբաղեցնում են  համապատասխանաբար 5-րդ, 6-րդ և 8-րդ հորիզոնականները: Նրանցից մեկական միավորով ետ են մնում Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, որր վաստակել է 7,5 միավոր:

Այսօր կկայանան նախնական փուլի մնացած 8 տուրերը: Դրանց արդյունքներով կորոշվեն այն 14 շախմատիստները, որոնք կմիանան հատուկ հրավերք ստացած Դավիդ Նավարային ու Անիշ Գիրիին և մայիսի 31-ին նոկաուտ մրցակարգով կորոշեն հաղթողին:

E խմբի մրցաշարին մասնակցում են 41 երկրների 514 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 193 գրոսմայստեր: Հայաստանն ունի 26 պատվիրակ: Առաջնության պարտիաներն անցկացվում են 10 րոպե + 2 վրկ ժամակարգով: