Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess nakamwura
A A
Սպորտ

Շախմատ. Նակամուրան ռևանշի հասավ Կառլսենի նկատմամբ, Դուբովը մտավ եզրափակիչ

Առցանց անցկացվող Lindores Abbey Rapid Challenge շախմատի մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները:

Ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան 2,5:1,5 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին և ռևանշի հասավ առաջին մրցամարտում կրած պարտության դիմաց: Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 1:1: Վաղը կկայանա նրանց վերջին՝ երրորդ հանդիպումը:

Կիսաեզրափակիչ երկրորդ մրցամարտում Դանիլ Դուբովը 2,5:0,5 հաշվով առավելության հասավ աշխարհի գավաթակիր, չինացի Դին Լիժենի նկատմամբ: Ռուսաստանցի գրոսմայստերը տարավ երկրորդ հաղթանակը և մտավ եզրափակիչ: