Բացել լրահոսը Փակել լրահոսը
անդրանիկ
A A
Քաղաքականություն

Քննիչ հանձնաժողով ներկայանալու համար Յուրի Խաչատուրովը ևս երկու օր ունի, նրա ներկայանալը  շատ կարևոր է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

«Յուրի Խաչատուրովը ունի ևս երկու օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու հանձնաժողովի անդամենրի հարցերին»,-այս մասին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ընդգծեց, որ Խաչատուրովի ներկայանալը  շատ կարևոր է հատկապես Էդուարդ Նալբանդյանին երկու ժամից ավել լսելուց հետո: Ակնարկեց, որ բանակցային գործընթացին առնչվող հարցեր կան:

Նշենք, որ հանձնաժողովականները այսօր տեսակապով զրուցում էին  Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:  Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ կան շատ կարևոր հարցեր, որոնց Խաչատուրովը պետք է պատասխանի հանձնաժողովում:

Քոչարյանն ասաց՝ նամակներ չի ուղարկելու, որովհետև նամակների պատասխաններ արդեն ստացել է:

«Մինչև 4-ը մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հրավիրել նիստ, ուղղել հարցեր պարոն Խաչատուրովին պարոն Նալբանդյանին լսելուց հետո»:

Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ իրենց  եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որոնցով կզբաղվեն այլ պաշտոնյաներ, իսկ Խաչատուրովը այն ժամանակ եղել է համար մեկ զինվորական պաշտոնը զբաղեցնող անձը և գործընթացի մեջ առանցքային դերակատարում է ունեցել.

«Ի՞նչ է նշանաում մերժել ներկայանալ մի հանձնաժողով, որին բոլոր պաշտոնյանները և զինվորականները եկել են և օգնել իրողությունները ճիշտ հասկանալու համար»:

Հանձաժողովականների հարցերին նախկին արտգործնախարարը տվել է դիվանագիտական պատասխաններ. Անդրանիկ Քոչարյանի գնահատականն է:

Հանձնաժողովը Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանին ևս երեք-չորս հարց ունի, որոնց պատասխանները նույնպես կստանա:

Հիշեցնենք՝ Քննիչ հանձնաժողովի գործունեության վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:

Հանձնաժողովի նիստին արդեն մասնակցել են Հայաստանի երրորդ, նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Քոչարյանն անդրադարձավ նաև այն որոշմանը, որ մինչև համավարակի ավարտը, Սահմանադրկան կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրոդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը մնալու է Իզմիրյան բժշկական կենտրոնում:

«Տա Աստված՝ համավարակը շուտ ավարտվի, որպեսզի դատաքննությունը սկսվի»:

Փաստահավաք խմբի նախկին անդամն ասաց՝ շատ կուզեր, որ Ռոբերտ Քոչարյանը առողջական խնդիրներ չունենար և նաև արհեստածին խնդիրներ չստեղծվեին, որպեսզի ապացուցվեր նրա ճիշտ կամ սխալ լինելը:

ՄԻԵԴ-ի որոշման մասին ասաց՝ որքանով հասցրել է ծանոթանալ, այդտեղ ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով խորհրդատվական կարծիքը:

 

Տեսանյութը՝ «Faktor.am»-ի