Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+egoryan
A A
Սպորտ

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը ամուսնացել է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր իստագրամի էջում այսօր երկրպագուներին ներկայացել է ոչ թե մարզահագուստով, այլ հարսանեկան զգեստով:

Օլիմպիական կրկնակի չեմպիոնուհին պատասխանելով իր էջի բաժանորդների հարցերին, արդյո՞ք նա ամուսնացել է, թե պարզապես գովազդով է զբաղված, նա պատասխանել է.  

«Այո, բարեկամներ, ես ամուսնացել եմ, բայց առանց անձնագրում դրված կնիքի», - գրել է Յանա Եգորյանը:

Իսկ այն հարցին, թե ով է նրա ընտրալը, անվանի մարզուհին չի պատասխանել: