Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Տավուշում այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք

Մայիսի 29-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզել է, որ հրդեհը բռնկվել է Այգեձոր բնակավայրի «Քրղի յալ» հանդամասին հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:32-ին: Այրվել են մոտ 5 հա խոտածածկ տարածք և մացառուտ: