Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix
A A
Սպորտ

Ուղիղ. Հիկարու Նակամուրա - Մագնուս Կառլսեն. կիսաեզրափակիչ պատասխան մրցամարտ (տեսանյութ)

Առցանց անցկացվող Lindores Abbey Rapid Challenge շախմատի մրցաշարում այսօր կկայանան կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը կրկին քննության կենթարկի ամերիկացի Հիկարու Նակամուրայի: Նրանց առաջին մրցամարտն ավարտվել է նորվեգացի շախմատիստի վստահ հաղթանակով՝ 3:0:

Այսօր կողմերը կրկին կանցկացնեն արագ շախմատի չորս պարտիա, եթե իհարկե նրանցից որևէ մեկը 2,5 միավոր չվաստակի երեք պարտիայում: Ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի «Արմագեդոնում»: Եթե աշխարհի չեմպիոնը կրկին հաղթանակ տոնի, ապա կմտնի եզրափակիչ, իսկ պարտվելու դեպքում կանցկացվի ևս մեկ մրցամարտ:

Մագնուս Կառլսեն – Հիկարու Նակամուրա հանդիպման ուղիղ եթերը՝ ստորև.