Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«95%-ով զբաղված են վերակենդանացման եւ մոտ 80%-ով՝ բաժանմունքների մահճակալները». ԲԿ-ի տնօրեն (տեսանյութ)

Մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանի եւ Ֆրանսիայի ցուցանիշները: Ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին»,-պարետատան նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․

«Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը Հայաստանում շարունակում է վատթարանալ: Երեկ ունեցել ենք 460 նոր դեպք։ Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Խոսքը մեկ միլիոն բնակչի հաշվով դեպքերի քանակի մասին է: Համաճարակի տարածման նման տեմպը, անկախ նրանից, թե վարակվածների քանի տոկոսն ունի ախտանշաններ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր եւ մահվան դեպքերի աճի»։

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը իր խոսքում նշեց, որ 
Կորոնավիրուսով վարակված եւ ծանր վիճակում գտնվող քաղաքացիները գտնվում են Երեւանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ում:

«500 մահճակալից 80-ը վերակենդանացման բաժանմունքի մասն են կազմում: Այսօր 95%-ով զբաղված են վերակենդանացման եւ մոտ 80%-ով՝ բաժանմունքների մահճակալները»։