Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Անգլիայում հայտնի են ֆուտբոլի գավաթային խաղերի ժամկետները

Անգլիայի ֆուտբոլի միությունը հրապարակել է 2019-20թթ գավաթի խաղարկության հետաձգված խաղերի ժամանակացույցը:

Ինչպես հայտնում է միության պաշտոնական կայքը, քառորդ եզրափակիչ խաղերը կայանալու են հունիսի 27-ին և 28-ին, կիսաեզրափակիչները՝ հուլիսի 11-ին և 12-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 1-ին:

Անգլիայի գավաթի համար պայքարը շարունակում են 8 թիմ: Քառորդ եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն հետևյալ ակումբները.  

«Լեսթեր» - «Չելսի»

«Նյուքասլ»- «Մանչեսթեր Սիթի»

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Արսենալ»

«Նորվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»

Հիշեցնենք, որ ներկայիս գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում 6:0 հաշվով ջախջախել էր «Ուոտֆորդին»: