Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիան հետաձգված 127 խաղը կանցկացնի 50 օրում

Իտալիայի Ա սերիան երկրի կառավարության և ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի հետ վերջնականապես համաձայնեցրել է ընթացիկ մրցաշրջանի վերսկսման նախագիծը: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport թերթի այսօրվա համարը, 50 օրվա ընթացքում կանցկացվեն կորոնավիրուսի պատճառով հետաձգված 127 հանդիպումները:

Նախ հունիսի 13-ին, 14-ին և 17-ին տեղի կունենան գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղերը և եզրափակիչը: Հունիսի 20-ից մինչև օգոստոսի 2-ը կանցկացվեն Ա սերիայի մրցաշարում մնացած 12 տուրերի և հետաձգված 4 հանդիպումները:

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, առաջնությունը կվերսկսի «Սամպդորիայի» հետ տնային խաղով: Այն հավանաբար կկայանա հունիսի 23-24-ին: