Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karlsen
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը ջախջախեց Հիկարու Նակամուրային, Դանիլ Դուբովը հաղթեց Դին Լիժենին

Առցանց անցկացվող Lindores Abbey Rapid Challenge շախմատի մրցաշարում այսօր կայացան կիսազերափակիչ առաջին հանդիպումները:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը 3:0 հաշվով պարզապես ջախջախեց ամերիկացի Հիկարու Նակամուրային, որը առաջին տեղն էր գրավել խմբային փուլից հետո: Երկրորդ մրցամարտում ռուսաստանցի Դանիլ Դուբովը 2,5:1,5 հաշվով հաղթեց աշխարհի գավաթակիր Դին Լիժենին:

Վաղը կկայանան պատասխան հանդիպումները: Եթե Մագնուս Կառլսենն ու Դանիլ Դուբովը կրկին հաղթեն, ապա կմտնեն եզրափակիչ: