Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Այսօր թեստավորվել են Հայաստանի ֆուտզալի սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստները (տեսանյութ)

Հունիսի 1-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կմեկնարկի Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկությունը, որը կանցկացվի առաջին անգամ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի ֆուտզալի Սուպերլիգայի մասնակից հինգ և սիրողական 11 ակումբներ։ Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ֆուտզալային մրցաշրջանի վերսկմանն ու գավաթի խաղարկության մեկնարկին ընդառաջ ախտահանվել են ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճն ու հանդերձարանները: Ֆուտզալի սուպերլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստները թեստավորվել են: Սիրողական թիմերի խաղացողների մասին տեղեկություն չի հայտնվում: