Բացել լրահոսը Փակել լրահոսը
14289_am_1
A A
Պաշտոնական

Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրվել․ ՍԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 45 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։

Կանոնների առանձնակի չպահպանում արձանագրվել է դեղատներում, ստոմատոլոգիական կենտրոններում, մանրածախ առեւտրի կենտրոններում եւ վարսավիրանոցներում։

Մշտադիտարկման ընթացքում տնտեսվարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն պարետի սահմանած նորմերի պահպանման վերաբերյալ։