Բացել լրահոսը Փակել լրահոսը
03a9883532dbd95f788ed2f95e35e1b7
A A
Պաշտոնական

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող 70 ՀՀ քաղաքացիներ ուղեւորվեցին Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․

«Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվեցին դեպի Հայաստան։

Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է»։