Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Պաշտոնական

Հրայր Թովմասյանն ուղերձ է հղել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը. անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, հայ ազգի հերոսական կերպարի արտացոլում, նոր փորձություններին որպես պետականորեն կազմակերպված ազգ դիմագրավելու մեկնարկ, նոր սկիզբ։

Պարույր Սևակն ասում էր. «․․․սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։

Իմ խորին համոզմամբ, նշվածը ոչ միայն անցյալը ճանաչելու, այլև փառահեղ անցյալի գիտակցմամբ ու նշանավորմամբ ներկան ստեղծելու ու ապագան կերտելու մասին է։ Ապագա, որը պիտի լինի մեր ժողովրդինը՝ լուսավոր, միասնական և հզոր Հայրենիքով, ամուր պետականությամբ։

Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը։

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ