Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess artur
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը 3-րդ տեղն է գրավել շախմատի Եվրոպայի առցանց առաջնությունում

Շախմատի Եվրոպայի առցանց առաջնությունում կայացավ 4-րդ ենթախմբի մրցաշարը, որին մասնակցեցին 2001-2300 վարկանիշային միավոր ունեցող շախմատիստներն ու շախմատիստուհիները:

Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ 18-ամյա միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որը 8 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, լրացուցիչ ցուցանիշներով գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթող, ադրբեջանցի Մուրադ Իբրահիմլիից:

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով զբաղեցրեց 6-րդ տուրը, ընդ որում նա վերջին տուրում պարտվեց հենց մրցաշարի միանձյա առաջատարին, հակառակ դեպքում նա միանշանակ կզբաղեցներ մրցանակային տեղերից մեկը:

Մայիսի 29-31-ը կմեկնարկի Եվրոպայի գլխավոր առաջնությունը, որին կմասնակցեն աշխարհամասի ուժեղագույն շախմատիստները: Այստեղ Հայաստանից հանդես կգան 16 հոգի, այդ թվում մեր հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, հանրապետության գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Գևորգ Հարությունյանը: