Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+totenhem
A A
Սպորտ

«Տոտենհեմի» բոլոր ֆուտբոլիստները ապաքինվել են և պատրաստ են առաջնությանը

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի բոլոր խաղացողները ապաքինվել են վնասվածքներից և պատրաստ են խաղադաշտ մտնել, երբ կվերսկսվի առաջնությունը:

«Հարի Քեյնը, Սոնը, Բերգվեյնը, Սիսոկոն, նրանք բոլորն էլ նորմալ վիճակում են: Կարծում եմ, որ մի քանի շաբաթ մարզումից հետո, երբ իշխանությունները թույլ կտան պարապել խմբով, տղաները պատրաստ կլինեն հանդիպումներին, իհարկե, ոչ իրենց ողջ ներուժի չափով, քանի որ այժմ հնարավոր չէ ավելին անել:

Սակայն մեզ համար ամեն ինչ հիանալի է այս պահին, քանի որ Լայպցիգի խաղից հետո մենք 11 վնասվածք ստացած խաղացող ունեինք, ներառյալ հարձակվողները: Այժմ Լամելան, Սոնը, Ալլին, Քեյնը, Բերգվեյնը և մնացածը լիովին վերականգնվել են», - պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports կայքը:

Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգան դեռ չի կողմնորոշվել, թե երբ է վերսկսվելու առաջնությունը: Ըստ բրիտանական մամուլի, առաջին հանդիպումները կարող են տեղի ունենալ հունիսի կեսերին կամ վերջում: