Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դիտենք միասին (տեսանյութ)

Այս անհասկանալի, անսովոր ժամանակներում մենք սկսել ենք կարոտել մեր "հին" կյանքի անգամ ամենաաննշան մանրուքները։

Առաջ կարոտում էին "հին Երևանը"՝ իր յուրահատուկ մթնոլորտով, իր մշակութային միջավայրով, իսկ այսօր սկսել ենք կարոտել ընդամենը ամիսներ առաջ մեզ սովորական թվացող կյանքի մանրուքները։

Այն "հին" օրերին՝ Երևանի 2800-ամյակին ընդառաջ, Ա1+-ը նկարահանեց "Արարատի հայացքը" կարճամետրաժ ֆիլմը՝ Երևանի հանդեպ մեր սիրո, կարոտների, տարբեր սերունդների զգացմունքների մի խառնուրդ, որն այսօր բոլորովին նոր զգացողություններ է առաջացնում։

Ա1+-ը որոշել է երեք օրով ֆիլմը հասանելի դարձնել առցանց դիտման համար։ Սիրով հրավիրում ենք դիտման, կսպասենք բոլորիդ արձագանքներին։

"Արարատի հայացքը" ֆիլմը հասանելի է առցանց դիտման համար՝ ընդամենը երեք օրով