Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bubka
A A
Սպորտ

Օլիմպիական խաղերի հետաձգումը ճիշտ որոշում էր. Օլիմպիական չեմպիոն

Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, հանրահայտ ձողացատկորդ Սերգեյ Բուբկան, ճիշտ է համարում 2020 թվականի օլիմպիական խաղերի հետաձգումը:

«Մինչև Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշում կայացել են բազմակողմանի քննարկումներ կոմիտեի, միջազգային ֆեդերացիաների, Ճապոնիայի կառավարության և խաղերի կազմկոմիտեի միջև: Գործկոմի անդամներով ամեն օր տեսակամուրջի օգնությամբ կապ էինք հաստատում, քննարկում, թե ինչ է հարկավոր անել առաջիկայում, առավել ևս, որ օրեցօր փոխվում էր իրավիճակն աշխարհում:

Արդյունքում հավասարակշռված որոշում կայացվեց, որն առաջինհերթին ուղղված էր մասնակիցների անվտանգությանը: Մենք չէինք կարող վտանգել մարդկանց առողջությունը: Գլխավորն այն է, որ մեկ տարի անց կայանալու են խաղերը: Ուղեգրերի 57 տոկոսն արդեն խաղարկված են: Մենք առաջին անգամ ենք նման վիճակում հայտնվել, և հուսով եմ, որ արժանապատվորեն կդիմավորենք այդ մարտահրավերը», - ասել է 1988թ օլիմպիական չեմպիոնը, ով նաև ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ է:

Հիշեցնենք, որ միջազգային կոմիտեի նախագահ Թոմաս Բախի որոշմամբ 2020թ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կկայանան 2021թ ամռանը: