A
A
Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատական, պաշտպանության, պետական ծառայության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:
Շնորհավորելով ներկաներին՝ գալիք Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և բոլորին, ինչպես նաև նրանց ընտանիքներին առողջություն մաղթելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է: Մաղթում եմ, որ ձեր հետագա ներդրումն ունենաք մեր պետության և պետական կարգի ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ձեր աշխատանքը կկատարեք բարձր պատասխանատվությամբ և բարձր որակով»: