Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջարկվում է օրենքով ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները (տեսանյութ)

ՀՀ կառավարությունն առաջարկում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել: 

 Նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: 

Նախագծով մասնավորապես առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, նրանց իրավունքների սահմանփակման դեպքերը և կարգը:

 Առաջին անգամ օրենքով ամրագրվելու է ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը: 

Նախատեսվել է նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնագետին  դիմելու փաստիառողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանել որպես բժշկական գաղտնիք: 

Օրինագծը  մի շարք այլ ամրագրումներ ևս առաջարկում է: 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագծի ընդունումը կարևորեց մարդու իրավունքների և  մարդասիրության տեսանկյունից:

Մելքումյանի հարցադրմանն ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահին մեր երկրում կա հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններին դիմող անձանց թվի աճ: Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ հոգեբուժական հաստատություններում այսօր մասնագետների ներգրավման խնդիր կա, աշխատում են ոլորտը գրավիչ դարձնելու ուղղությամբ:

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք այս օրինագիծը ենթադրում է ավելի խիստ և ավելի հոգատար մոտեցում, քանի որ մինչև այսօր վերահսկողությունը եղել է թերացած:

Փոխնախարարը արձանագրեց, որ այս օրենքով կարգավորման առարկան հնարավորինս լայն է վերցված, և սա հնարավորություն է տալիս ոլորտում ունենալ համապարփակ և կարգավորված իրավահարաբերություններ, լինելու է նաև հանրային վերահսկողություն: