Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+NHL
A A
Սպորտ

Հոկեյի ազգային լիգան կորոնավիրուսի պատճառով փոխել է մրցակարգը

Հոկեյի ազգային լիգան ներկայացրել է 2019-20թթ մրցաշրջանի անցկացման նոր մրցակարգ, որը փոփոխության է ենթարկվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ինչպես հայտնում է լիգայի պաշտոնական կայքը, կանոնավոր առաջնությունը չի վերախաղարկվի: Պայքարը Սթենլիի գավաթի համար կշարունակեն 24 թիմեր, որոնք կընտրվեն ելնելով հաղթանակների քանակի տոկոսից: Այդպիսով, խաղարկությունից արդեն դուրս են մնացել 7 թիմ, այդ թվում անցած տարվա կիսաեզրափակիչ փուլի մասնակից «Սան Խոսեն»:

Կոնֆեդերացիաներում առաջին չորս տեղերը զբաղեցրած ակումբները երեք շրջանով կորոշեն իրենց տեղերը փլեյ-օֆֆում: Իսկ ահա մնացած 16 թիմերը բաժանվել են 8 զույգերի, որոնց հաղթողները կմիանան ուժեղագույն ությակին: Այս փուլի հանդիպումները նախատեսված է անցկացնել երկու քաղաքներում: Դրանից հետո 16 թիմերը պայքարը կշարունակեն դասական մրցակարգով: 

ՀԱԼ-ը մտադիր է մրցաշրջանը վերսկսել ամռան վերջին և աշնան սկզբին: