Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՍ
A A
Քաղաքականություն

Որքա՞ն խախտումներ են արձանագրվել․ Ոստիկանապետը թվեր հրապարակեց

Կառավարության նիստի ժամանակ Ոստիկանապետ Արման Սարգսյանը, անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պահանջների խախտումներին, ասաց, որ ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն։ 

«Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փասոտով կազմվել է 240 արձանագրություն։ Ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների պահպանման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ, իսկ 63-ը՝ հանրային տարնսպորտի, ավտոբուսների և երթուղայինների ավոտոբուսների վարորդների և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ»,- ասաց նա։

Բացի այս, ըստ Սարգսյանի, երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցի մասով է արձանագրություն կազմվել։

Ոստիկանապետը նշեց, որ ի կատարումն պարատատան կողմից երեկ տրված հանձնարարականի՝ այսօր արդեն Հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը։