A
A
Մանկապարտեզների հաճախելիությունը շատ ցածր է․ Արթուր Ասոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«1 շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր երևի պարետի որոշմամբ կփակվի»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից, Ասոյանի խոսքերով, 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն, իսկ ընդհանուր 823 տնտեսվարող գործունեություն է դադարեցվել։
«Այս պահի դրությամբ փակված մանկապարտեզներ, որպես այդպիսին, չկան։ Ուղղակի ցանկանում եմ նշել, որ մոնիթորինգի հետևանքով շուրջ 120 մանկապարտեզի հաճախելիությունը շատ ցածր է։ Ընդհանուր առմամբ հաճախում է երեխաների շուրջ 8,3 տոկոսը։ Ընդհանուր պատկերը սա է, պարո՛ն վարչապետ»,- եզրափակեց ՏՄԱՀԳ ղեկավարը։