Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը 3-րդ տեղն է գրավել շախմատի Եվրոպայի առաջնության 3-րդ ենթախմբում

Chess.com շախմատային հարթակով ընթացող Եվրոպայի առցանց առաջնությունում կայացել է նաև 3-րդ ենթախմբի մրցաշարը, որին մասնակցել են 1701-2000 վարկանիշային միավորներ ունեցող շախմատիստներն ու շախմատիստուհիները:

Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը 8 հնարավորից վաստակելով 7 միավոր, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: Այս խմբում հաղթել է ռումինացի Սեբաստիան-Յոնութ Պավելը, որը պարտության է մատնել իր բոլոր մրցակիցներին և ցույց տվել 100 տոկոսանոց արդյունք:

Արթուր Դավթյանը և 23-րդ տեղը զբաղեցրած Ռոման Խառատյանն արժանացել են նիդեռլանդցի գրոսմայստեր Անիշ Գիրիի կողմից սահմանած հատուկ մրցանակների:

Այսօր տեղի կունենա 4-րդ ենթախմբի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են 2001-2300 վարկանիշային միավորներ ունեցող շախմատիստներն ու շախմատիստուհիները: Որակավորման փուլում Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես են եկել Արման Սահակյանն ու Էրիկ Չաքրյանը, որոնք 7 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, զբաղեցրել են 8-րդ և 10-րդ տեղերը: Իսկ ահա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 5,5 միավորով նախնական փուլն ավարտել է 16-րդ հորիզոնականում: