Զատկի օրերին պարետատան աշխատանքը անգամ 3 չեմ գնահատի, անբավարար է․ Կարինե Խոդիկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀրապարակախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը գտնում է, որ Հայաստանը չկարողացավ հանձնել կորոնավիրուսի համաճարակի փորձության քննությունը։ «Զատիկի օրերի տեսարաններից հետո պարետատունը համապատասխան եզրակացություն չարեց, ես ինքս այդ օրերի պարետատան աշխատանքը նույնիսկ 3 չեմ նշանակի, անբավարար։ Ինչպես կարելի էր չտեսնել, թե ինչ էր կատարվում փողոցներում։ Ես գրեցի, որ դա 10-12 օր հետո բռնկում կունենա։ Ես մասնագետ չլինելով՝ նման կանխատեսում էի արել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։
Կ․Խոդիկյանը գտնում է, որ եթե իշխանությունները մինչև հիմա չգիտեն, թե որքան է մեր քաղաքացիների պատասխանատվության սանդղակը, ուրեմն նրանք իրենց աշխատասենյակից դուրս չեն գալիս։
Դրամատուրգը սխալ է համարում դիմակ չկրելու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքը նվազեցնելը և դա համարում է պոպուլիզմ։ Համեմատում է հարևան Վրաստանի հետ, որտեղ մոտ 1000 դոլար էր, ու գտնում, որ նաև դա նպաստեց, որ այդ երկիրն ունեցավ համաճարակի դեմ պայքարի հաջողված օրինակ։
«Պետությունը պետք է ցույց տար իր իրավունքի ուժը, ինչը չարեց։ Թե իշխանությունը, թե ընդդիմությունը, թե ժողովուրդը չմտածեցին երեքով հանձնել այս քննությունը»,- ասում է նա։
Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը և իշխանությունների նկատմամբ հնչեցրած քննադատություններին՝ կարծում է, որ գոնե համաճարակի ժամանակ բոլորը պետք է զինադադար հայտարարեին և կռվեին ընդհանուր թշնամու դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում