Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Ուղիղ. Վեսլի Սո – Մագնուս Կառլսեն. քառորդ եզրափակիչ պատասխան մրցամարտ (տեսանյութ)

Lindores Abbey Rapid Challenge շախմատի առցանց մրցաշարում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի պատասխան վերջին երկու հանդիպումները:

Կենտրոնական մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը կրկին կմրցի ամերիկացի Վեսլի Սոյի հետ: Առաջին խաղում նորվեգացի շախմատիստը վստահ հաղթանակ էր տարել՝ 2,5:0,5:

Շախմատիստները սկզբում կանցկացնեն արագ շախմատի չորս պարտիա: Եթե գրանցվի ոչ-ոքի, ապա հաղթողը կորոշվի Արմագեդոնում:

Վեսլի Սո – Մագնուս Կառլսեն մրցամարտը կմեկնարկի ժամը 18:00-ին: Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև.