Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քրիստիննե-Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Ճանապարհային ոստիկանությանը կփոխարինի պարեկային ծառայությունը. փոխնախարար

Ազգային ժողովի հերթական քառօրյայում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

 Նախագիծը բխում է ոստիկանական համակարգում բարեփոխումների արդեն հաստատված ռազմավարությունից:

Արդարադատության փոխնախարար, նախագծի հիմնական զեկուցող, Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ այս նախագիծը ենթադրում է պարեկային ծառայության ստեղծում:

Այս ծառայությունը փոխարինելու է պարեկապահակետային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:

 Գրիգորյանը նշեց, որ փաթեթով սահմանվում է, թե ինչպես են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների` պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները:

Այս ծառայության արդյունավետությունն ապահովելու համար ստեղծվելու  է օպերատիվ կառավարման կենտրոն, որը ապահովելու է ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ, քաղաքացիների զանգերի սպասարկման և այլ գործառույթներ: