Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Պատգամավորները՝ կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների մասին․ ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պատգամավորների հիմնական ելույթները կորոնավիրուսի, դրա կանխարգելման և հետևանքների մասին են:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պագամավոր Սերգեյ Մովսիսյանը հիշեց 2016-ի ապրիլյան պատրազմի օրերը և ժողովրդի համախմբավածությունը:

Պատգամավորն ընդգծեց՝ այսօր թշնամին անտեսանելի է, սակայն կանոնների պահպանումը պարտադիր է, թեև դժվարություններ կան:

«Իմ խնդրանքն ու կոչն է բոլորիս,  որ համաճարակին շատ լուրջ վերաբերենք:  Իրականում տարբերություն չկա՝ մարդը զոհվում է սահմանին, թե ինչ-որ հիվանդությունից, եթե հնարավորություն ունենք դա կանխելու, պետք է անենք»:

 Իշխանական խմբակցությունից Գոռ Գևորգյանը ևս միասնականության կոչ արեց.

«Ստեղծված իրավիճակն էլ ավելի օրակարգային է դարձնում ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը պետության շուրջ համախմբման, հանրության բոլոր հատվածների համախմբման կարևորության, առողջ գաղափարական  մրցակցության, ժողովրդի միասնութան ազգային համերաշխության և հանդուրժողականության որպես բոլոր խնդիրների հաղթահարման համար առաջնահերթություն լինելու գործոնները»:

«Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Արմեն Փամբուխչյանը շեշտեց յուրաքանչյուր քաղաքացու կարևորությունը վիրուսի դեմ պայքարում: Հոդորեց ապահովագրել սեփական անձը՝ պահպանելով կանխարգելիչ միջոցառումները:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ելույթը համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների մասին էր: Պատգամավորն ընդգծեց՝ կապիտալ շինարարությունները դանդաղել են:

Գորգիսյանը խոսեց նաև ռեստորանատերերի բողոքի մասին, նշեց, որ նրանց խնդիրների մասին նամակով դիմել են կառավարությանը, իսկ այդ մարդիկ ուզում են վերականգնել միջոցառումների կազմակերպումը՝ որոշակի կանոնների պահպանմամբ, քանի որ կանգնած են սնանկացման վտանգի առաջ.

«Քաղաքացիների առօրյա հացի խնդրի հարց է առաջացել»,-նշեց Գորգիսյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս տնտեսական իրավիճակին անդարադարձավ:

Մելքումյանը մտահոգություն հայտնեց, որ ապրիլ ամսվա թվերը բավականին ցածր  էին, նրա խոսքով՝ աշնանը մեր դուռը բախելու է լրջագույն ճգնաժամ: Մելքումյանը պնդեց, որ հակաճգնաժամային կառավարման տնտեսվարման ձևը պետք է փոխել ամբողջությամբ՝ ճգնաժամից խուսափելու համար: