Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+formula 1
A A
Սպորտ

Բորիս Ջոնսոնը ամեն գնով ցանկանում է անցկացնել «Ֆորմուլա 1»-ի բրիտանական փուլը

Մեծ Բիրտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ «Ֆորմուլա 1» աշխարհի առաջնության բրիտանական փուլի անցկացման համար խնդիր չի լինի և կկայանա ժամանակին: Այն նախատեսված է հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ը: 

Բորիս Ջոնսոնը նախարարությունների գրասենյակին հանձնարարել է «Ֆորմուլա 1»-ի մասնակիցների համար բացառություն անել և ազատել կարանտինից, որը այժմ գործում է երկրում. Մեծ Բրիտանիա ժամանող յուրաքանչյուր մարդ մեկուսացվում և նվազագույնը երկշաբաթյա կարանտին է անցնում:

Նշվում է, որ եթե Մեծ Բրիտանիան հրաժարվի մրցավազքից, ապա այն հնարավոր է ընդունի գերմանական Հոկենհայմրինգը:

Հավելենք, որ «Ֆորմուլա 1»-ի ղեկավարությունն արդեն չեղարկել է երեք փուլ, իսկ յոթը հետաձգել: Այս տարվա առաջին մրցափուլը նախատեսված է հունիսի 5-ին, Ավստրիայում: