Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունն ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տվեց-հանեց․ Դավիթ Խաժակյանը՝ մրցույթների մասին (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ քաղաքապետարանի կողմից մրցույթների անցկացման գործընթացին։

«Այս ընթացքում բազմաթիվ շինարարություններ կանգնած են այն պատճառով, որ տեխհսկողություն չի իրականացվում։ Եվ ես ինչո՞ւ եմ ուզում սրա մասին խոսել։ Որովհետև երբ ամեն անգամ այս ամբիոնից քննարկում ենք, թե ինչ խնդիրներ կան շինարարությունների հետ կապված, անընդհատ հնչում են ելույթներ, որ «գիտեք, ամեն ինչ հասցրել ենք, ժամանակին արել ենք, բայց էս գնումների օրենքը, էս օրենսդրությունն էնքան վատն ա, որ ընթացքը նորմալ չի լինում»։ Բայց ինչպես հայտնի արտահայտությունն է ասում՝ «կառավարությունն ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տվեց-հանեց»»,- նշեց Խաժակյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքերով՝ առկա է մի իրավիճակ, որ տեխնիկական հսկողություն իրականացնողներից, շինարարներից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, և փաստորեն գնումները, շինարարությունները կանգնում են, որովհետև չեն ներկայացվում համապատասխան երաշխիքները։ Իսկ պահանջվող երաշխիքները, ըստ նրա, կարողանում են ապահովել խոշոր կազմակերպությունները, իսկ այս իրավիճակը տանում է մոնոպոլիզացիայի։

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետն ասաց, որ այս կարգավորմանն իրենք կողմ չեն եղել։ 

«Եվ մենք առաջարկություն ենք արել, սակայն, ցավոք սրտի, մեր առաջարկությունը չի ընդունվել։ Եվ այսօր ունենք այս խնդիրը։ Իսկ մեր առաջարկությունը եղել է, որ մինչև 100 տոկոս լինի, և ամեն մրցույթի համար կարգավորի հանձնաժողովը, որովհետև մրցույթները տարբեր են, գները տարբեր են, պատասխանատվությունը տարբեր է»,- ընդգծեց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում